Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոման Սահրադյանը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում

Ռոման Սահրադյանը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պայմանագրային աշխատակից Ռոման Սահրադյանը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում` պտտաձողի վրա 30 րոպեում 1001  «մեծ պտույտ ետ» վարժությունը կատարելով:

«Մոտ երկու ամիս է, ինչ ռեկորդը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում, սակայն այն կատարվել է երեք տարի առաջ: Արդեն մի շարք հրավերներ ունեմ արտերկրներից` նրանց դրոշի տակ ներկայանալու համար, սակայն ես չեմ համաձայնել ներկայացնել նրանց երկրները: Եթե մեկ այլ երկրի ներկայացուցիչ գերազանցի ինձ, ապա ամեն ինչ կանեմ` նորից ռեկորդ սահմանելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահրադյանը:

Վերջինիս խոսքով, ռեկորրդների գրքում գրանցվելու համար վարժությունը պետք է համոզիչ լինի: «Վարժությունը դժվար է նրանով, որ գլխապտույտ է առաջանում»,-շեշտեց Սահրադյանը:

Ծանրամարտի միջազգային 2-րդ կարգի մրցավար և Ռոմանի մարզիչ Վանիկ Մխիթարյանի խոսքով, ռեկորդն իր յուրօրինակությունն ունի: « Ռոմանի առաջարկն ինձ հանկարծակիի բերեց: Մի քանի անգամ տեսնելով նրա մարզումները` հասկացա, որ նա կարող է: Չէի էլ պատկերացնի, թե1000 պտույտ կատարելուց հետո կարող է նաև 1001-րդ պտույտը կատարել, սակայն խնդրեցի, որ վերջինը գոնե ինձ համար անի»,-փաստեց նա:

Իսկ ահա  «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով, ռեկորդի համար գիրքը գումար չի տրամադրում: «Մենք ունենք մի քանի ռեկորդներ, որոնք աշխարհում ոչ մեկը չի կարողանում գերազանցել: Այս ռեկորդը մոտ 10 տարի առաջ սահմանել է կրկին հայը: Ինչո՞ւ մյուսները չեն փորձում գերազանցել այն, չեմ կարող ասել: Ռոմանը կարող էր ավելի շատ պտտվել, սակայն պետք չէր նրան ծանրաբեռնել: Եթե կա մեկը, ով կկարողանա գերազանցել, Դավիթ Ֆահրադյանն է: Իսկ ինչ վերաբերում է վկայականի պաշտոնական հանձմանը, ապա  այն կտրվի «Դյուցազնագրքի» հրապարկման ժամանակ»,-եզրափակեց Թովմասյանը: 

Սահրադյանը մարզվել է մոտ մեկ երկու ամիս: Իսկ ընդհանուր առմամբ մարզումները տևել են մոտ մեկ տարի:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]