Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալաթիա-Սեբաստիայի թիմն առաջինն է պետական կառույցների և ՏԻՄ-երի միջև անցկացվող շախմատի առաջնությունում

Մալաթիա-Սեբաստիայի թիմն առաջինն է պետական կառույցների և ՏԻՄ-երի միջև 
անցկացվող շախմատի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը: Մասնակից 7 թիմերի կազմում ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Զբաղվածության պետական ծառայության, Ազգային վիճակագրական ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Խարբերդի մասնագիտացված մանկատան թիմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի թիմի կազմում ընդգրկվել են տրանսպորտի վարչության բաժնի պետ Հարություն Մելքումյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, կոմունալ տնտեսության վարչության բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը և կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Աղվան Մովսիսյանը:

Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի թիմը հաջող մրցելույթներ է ունեցել` չկրելով թիմային ոչ մի պարտություն: Քաղաքապետարանի հավաքական թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջին տեղը զիճել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմին, որը և հռչակվել է առաջնության հաղթող: Երրորդ տեղը զբաղեցրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը: Մրցաշարի հաղթող թիմը պարգևատրվել է գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Մեդալներ և պատվոգրեր են հանձնվել նաև մրցանակային եռյակի մյուս ներկայացուցիչներին: Լավագույն անհատական ցուցանիշներով քաղաքապետարանի թիմի ներկայացուցիչ Հարություն Մելքումյանը պարգևատրվել է  երկրորդ կարգի դիպլոմով և մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am