Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ում մեկնարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումները

ԱԺ-ում մեկնարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ 
խորհրդարանական լսումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները:  Հիմնական զեկուցողներն են ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» խորհրդարանական լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները:

Լսումների մեկնարկին ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հըանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության գործընթացին միացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարությունից հետո, իսկ հոկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: «Քանի որ թեման ակտուալ է, մենք որոշել ենք հրավիրել խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ, հարգելի մասնակիցներ, դուք կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ զեկուցողներից յուրաքանչյուրին զեկուցման համար կտրվի 20 րոպե ժամանակ, որից հետո արդեն լսումների մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել  հիմնական զեկուցողներին:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ Սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am