1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամերիկացիները կորցնում են վստահությունն ԱՄՆ-ի քաղաքական համակարգի նկատմամբ. The Wall Street Journal

Ամերիկացիները կորցնում են վստահությունն ԱՄՆ-ի քաղաքական համակարգի նկատմամբ. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների գրեթե 56 տոկոսը համոզված Է, որ ԱՄՆ-ի տնտեսական եւ քաղաքական համակարգերն աշխատում են քաղաքացիների շահերի դեմ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել վերջերս կատարված սոցիոլոգիական հարցումը, որը համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC News հեռուստաալիքը: 

Պետությունից քաղաքացիների օտարանալու զգացումը, գրում Է The Wall Street Journal թերթը, ԱՄՆ-ում աճում Է 2002 թվականից, երբ ամերիկացիների մեկ երրորդը դժգոհ Էր իշխանությունների գործողություններից եւ, մասնավորապես, պետությունը պահելու ծախսերի սրընթաց աճից: Այսպես, վերջին 12 տարում համերկրային ծախսերի մակարդակը 2 միլիարդ դոլարից (ՀՆԱ-ի 18 տոկոս) բարձրացել Է մինչեւ 4 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի ավելի քան 24 տոկոս), որը կառավարությունը պատրաստվում Է ծախսելու նոր ֆինանսական տարում:

«Հաշվի առնելով ամերիկյան տնտեսության չափերը՝ Օբամայի կառավարությունը կլինի ամերիկացիների համար ամենաթանկը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: Այդ ժամանակներից ի վեր եւ մինչ այս պահը պետությունը պահելու ծախսերը չԷին գերազանցում համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը»,- նշել Է նյութի հեղինակը: 

Թերթի փորձագետների կարծիքով՝ երկրի քաղաքական եւ տնտեսական համակարգերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքացիների վստահության այսպիսի ցածր ցուցանիշներ չեն եղել 1992 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]