Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանադացի պատգամավորը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Կանադացի պատգամավորը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանն 
այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցումը լրջորեն մտահոգել է Կանադացի պատգամավոր Առնոլդ Չանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պատգամավորը հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական էջում:

«Կանադայի Լիբերալ կուսակցության անունից կցանկանայի հայտնել իմ վշտակցությունը հայկական օդանավի անձնակազմի զոհված երեք անդամների ընտանիքներին: Ես խորապես մտահոգված եմ, որ այս միջադեպը կլարի հարաբերությունները երկու երկրների միջև»,-ասվում է կանադացի պատգամավորի հայտարարության մեջ: Առնոլդ Չանը համոզմունք է հայտնել, որ պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը:

«Բանակցային կարգավորումն այս երկարատև հակամարտությունից դեպի տևական խաղաղություն և անվտանգություն տանող լավագույն ճանապարհն է»,- նշել է պատգամավորը:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Հայ օդաչուներին կհուղարկավորեն զինվորական արարողակարգով նոյեմբերի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]