Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկել է «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի առաջին փուլը

 Գյումրիում մեկնարկել է «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի առաջին փուլը

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Գյումրիի անօթևանների խնդրի լուծման «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի առաջին փուլը: Այս փուլի շրջանակում վկայագիր է տրամադրվում ծրագրի շահառու ճանաչված 214 ընտանիքի: Վերջիններս արդեն ծանուցվել են ծրագրին մասնակցելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, անօթևանության ցուցակում հաշվառված, ծրագրի այս փուլի շահառու ճանաչված տվյալ ընտանիքները պետք  է ներկայացնեն դիմումներ և փաստաթղթեր: Փաստաթղթերի ճշգրտումից հետո վերջիններս մինչև տարեվերջ կստանան վկայագրերը: Այս ընթացքում ՀՀ քաղաքաշինության  նախարարությունն արդեն հստակեցրել է ծրագրի երկրորդ փուլի շահառուների հերթացուցակը: Ի դեպ, ծրագրի առաջին փուլի շահառուները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, այլապես դուրս կմնան ծրագրից: Վկայագիր ստանալուց հետո շահառուն բնակարան պետք է գնի 6-ամսյա ժամկետում:

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 2-ի թիվ 1151-Ն որոշմամբ, ծրագիրն իրականացնելու համար, ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլդ 500  հազ. դրամ: Բնակարանների համար սահմանված է 1 քառակուսի մետրի համար՝ 109 հազար 300 դրամ:  Բնակարան կարելի է ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում: Շահառուները վկայագրերով հնարավորություն կունենան ձեռք բերել բնակարանը, եթե տվյալ բնակարանը կհամապատասխանի բնակության համար անհրաժեշտ բոլոր նորմերին: Կեղծ գործարքները բացառելու համար այս ծրագրով, նախապես գումարի միայն 60 տոկոսը կհատկացվի, իսկ մնացածը առքուվաճառքն ավարտելուց և ժամանակավոր կացարանը քանդելու մասին տեղեկանքը տրամադրելուց հետո միայն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]