Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնից հիանալի նախագահ կստացվի. Օբամա

Հիլարի Քլինթոնից հիանալի նախագահ կստացվի. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին Դեմոկրատական կուսակցությունից գլխավոր թեկնածուն են համարում պետության ղեկավարի 2016 թվականի ընտրություններում, կարող է հիանալի նախագահ դառնալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ին:

Օբաման գովաբանել է Քլինթոնին եւ նրան համարել մրցունակ թեկնածու՝ հիանալի ապագայով:

«Եթե նա որոշում ընդունի մասնակցել նախագահական մրցարշավին, կկարողանա դառնալ մրցունակ թեկնածու եւ, կարծում եմ, նա հիանալի նախագահ կլինի»,- ասել է պետության ղեկավարը:

Բացի այդ, Օբաման բարձր է գնահատել Քլինթոնի աշխատանքը պետապարատում՝ նրան համարելով «առաջնակարգ պետքարտուղար» եւ «իսկական ընկեր»:

Բարաք Օբաման նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն ունի մի շարք այլ թեկնածուներ, որոնք կարող են զբաղեցնել պետության բարձրագույն պաշտոնը, բայց անուններ չի նշել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]