Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբանները ներկայացրել են ՀՀ քաղաքացիներին հուզող խնդիրները

ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբանները ներկայացրել են ՀՀ 
քաղաքացիներին հուզող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտակրթական բնագավառում, իրավապահ մարմիններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի նպատակներին, ներկայացրել արդյունքները՝ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին:

Հովհաննես Մանուկյանը լսել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի քաղաքացիներին հուզող առավել կարևոր խնդիրների վերաբերյալ ասոցիացիայի անդամների տեսակետները: Փաստաբանները ներկայացրել են Հայաստանի քաղաքացիների իրավական օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները և ընթացիկ խնդիրները, մասնավորապես, ամուսնա-ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական կացության խնդիրներին առնչվող որոշ հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաև Ասոցիացիայի կողմից Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի իրավական սպասարկման աշխատանքը: Ներկաները նախարարին հավաստիացրել են, որ հայրենիքի իրավաբանների հետ կապերն ամրապնդելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, Հայաստանում և Ռուսաստանում գործարքների և ներդրումների իրավական սպասարկումն ապահովելու անհրաժեշտություն կա և պատրաստակամություն են հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ: Քննարկվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպչական հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]