Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հալեպի արևմտյան գյուղերին մարդասիրական օգնություն է տրամադրվել

Հալեպի արևմտյան գյուղերին մարդասիրական օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի մարզպետարանը, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի հետ համագործակցելով, ինչպես նաև սիրիական «Կարմիր մահիկ» կազմակերպության օժանդակությամբ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպից արևմուտք գտնվող գյուղերի բնակիչներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի մարզպետարանի խորհրդի անդամ Աբդ ալ Ղաննի Կասաբը նշել է, որ մարդասիրական օգնության շարասյունը բաղկացած է եղել մթերքներով, ծածկոցներով, ներքնակներով, խոհանոցային պարագաներով բեռնավորված 7 բեռնատարից:

Օգնությունը  նախատեսված է 7 հազար ընտանիքների համար:

Մարզպետարանի մեկ այլ անդամ` Աբդ Ալլահ ալ Ուարդին նշել է, որ մարզպետարանը ջանքեր է գործադրում մարդասիրական օգնություն հասցնելու քաղաքի և գյուղերի կարիքավոր բնակիչներին:

Հալեպը և մերձակա գյուղերը երկու տարուց ավելի հայտնվել են կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների բախումների թիրախում:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]