Փոթիի եւ Բաթումի նավահանգիստները փակ են փոթորկի պատճառով
10:57, 24 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խոշորագույն սեւծովյան հավահանգիստները՝ Փոթին եւ Բաթումը, փակ են ծովում մոլեգնող ուժգին փոթորկի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Նավահանգստում գտնվող բոլոր նավերը դուրս են բերվել բաց ծով»,- ասել է «Բաթումի ծովային նավահանգստի» գլխավոր տնօրեն Իլյա Ցիվաձեն:
Նրա խոսքով՝ ծովի ալեկոծությունը գնահատվել է 5-6 բալ:
Փոթիի նավահանգստի ղեկավարը հայտնել է, որ իրենց մոտ համանման իրադրություն է: Օդերեւութաբանները նշում են, որ ծովը կհանդարտվի միայն նոյեմբերի 24-ի երեկոյան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում