1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախյան էկոխաղալիքներն ընդլայնում են գործունեության աշխարհագրությունը

Արցախյան էկոխաղալիքներն ընդլայնում են գործունեության աշխարհագրությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐԸ,  24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի զարգացումն ու բարգավաճումը ոչ միայն հայկական պետությունների, այլև յուրաքանչյուր հայի առջև դրված մարտահրավերներից է: «Woodpeckers» նախաձեռնությունը բացառիկ օրինակն է այն բանի, թե ինչպես փոքրիկ ծրագրով կարելի է մեծ ներդրում կատարել Արցախի շենացման և ճանաչելիության բարձրացման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, «Woodpeckers»-ն առաջին հայկական ընկերությունն է, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր փայտե խաղալիքների արտադրությամբ: Այն իր գործունեությունն սկսել է ամիսներ առաջ, սակայն հասցրել է ճանաչելի և սիրելի դառնալ ոչ միայն Արցախում և ՀՀ-ում, այլև նրա սահմաններից դուրս:

Նախաձեռնությունը բացառիկ է ոչ միայն նրանով, որ օգտագործվում է խոշոր արտադրամասերի փայտի մնարցորդները, երկրորդային հումքը` այդպիսով վնաս չտալով բնությանը, այլև նրանով, որ եզակի ցանց է ստեղծել ամբողջ Արցախի տարածքում` լավ հնարավորություն ընձեռելով հեռավոր շրջաններում ապրող շնորհաշատ մարդկանց իրացնելու իրենց ձեռքի աշխատանքը:

«Woodpeckers»-ի փայտե խաղալիքները պատրաստվում են միայն էկոլոգիապես մաքուր հումքից, բացարձակապես ձեռքի աշխատանք են և համապատասխանում են երեխաների համար արտադրվող խաղալիքների բոլոր միջազգային պահանջներին: Այս պահին ընկերությունը ներկայացնում է 20-ից ավելի արտադրատեսակ, որոնք նպաստում են երեխաների մտավոր զարգացմանը, գունեղ են և անվտանգ:

Հայրենական արտադրանքը որակով գերազանցում է շուկայում առկա ներկրվող բոլոր անհայտ ծագման խաղալիքներին, սակայն գնային առումով ավելի մատչելի է նույն տեսակի այլ ապրանքանիշերից: Նախաձեռնությունն այս մի քանի ամիսների ընթացքում շնորհիվ շուկայում առաջացած մեծ պահանջարկի` գնալով ընդլայնվում է: Արցախում ծրագրի վրա մշտական աշխատողների թիվը գնալով աճում:

«Woodpeckers»-ն իրականացնում է նաև զանազան սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվում են նվիրատվություններ մանկատներին, մանկապարտեզներին և սոցիալապես անապահով երեխաներին:

Հաշվի առնելով արդեն իսկ ունեցած հաջողությունները՝ ընկերությունը շուտով կկազմակերպի իր մուտքը եվրոպական շուկա: Իսկ պատվերներ կարելի է իրականացնել նաև կայքի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]