1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Վեցյակը» եւ Իրանը, չնայած դժվարություններին, տրամադրված են հասնելու վերջնական համաձայնության

«Վեցյակը» եւ Իրանը, չնայած դժվարություններին, տրամադրված են հասնելու վերջնական համաձայնության

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանը տրամադրված են վերջնական համաձայնության հասնելու Վիեննայի հանդիպմանը, բայց բանակցություններում պահպանվում են բազմաթիվ բարդություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

«Չնայած բազմաթիվ բարդություններին, գերիշխում է համաձայնության հասնելու տրամադրվածությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ընդսմին նա հերքել է այն հաղորդագրությունները, թե բանակցությունները կձախողվեն: «Մի՛ հավատացեք»,- ասել է նա՝ մեկնաբանելով դրանց ձախողման վերաբերյալ պնդումները:

Նոյեմբերի 23-ին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակցի՝ Ջավադ Զարիֆի հետ կայացած հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոուհանին նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց կանցկացնեն:

Զարիֆի եւ Լավրովի հանդիպումը Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում ընթացել է մամուլի համար փակ դռների հետեւում:

Բանակցությունների ընթացքին իրազեկ աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Իրանը եւ «վեցյակը» կիրակի օրը ձախողել են դրանք, փաստաթուղթը սահմանված ժամկետում չի համաձայնեցվի: «Համաձայնության հասնել չհաջողվեց, մոտեցումների տարբերություններն առայժմ անհաղթահարելի են»,-ասել է նա:

Աղբյուրը նաեւ նշել է, որ բանակցությունների երկարացման հարցը լուծված է, խոսքը վերաբերում է ամիսների:

Լավրովը Վիեննայում հանդիպում է անցկացրել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը «կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման հասնելու համար»,- հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]