Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել Ուկրաինային զուցաբերվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել Ուկրաինային զուցաբերվող ռազմական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում է ավելացնել Ուկրաինային զուցաբերվող ռազմական օգնությունը եւ հուսով է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը այդ նպատակով լրացուցիչ միջոցներ կհատկացնի 2015 ֆինանսական տարվա բյուջեից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտոնատարները հայտնել են երկրի փոխնախագահ Ժոզեֆ Բայդենի՝ Մարոկո, Ուկրաինա եւ Թուրքիա կատարած ուղեւորության արդյունքներին նվիրված բրիֆինգում:

Բայդենը նոյեմբերի 21-ին գտնվել է Կիեւում, որտեղ հանդիպումներ է անցկացրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:

«Մենք անվտանգության բնագավառում ընդլայնում ենք մեր օժանդակությունն Ուկրաինային,- ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը:- Այնտեղ արդեն ուղարկվել են մեր ռադարներից մի քանիսը՝ բացահայտելու եւ ոչնչացնելու ականանետները, եւս մի քանիսը այնտեղ կհասցվեն մոտ ժամանակներս: Մենք նաեւ Ուկրաինա ենք ուղարկում ռազմական հանդերձանքի ու տեխնիկայի ավելցուկները, մասնավորապես, «Համվի» բանակային արտաճանապարհայինները եւ այլ մեքենաներ: Մենք այդ նպատակով արդեն հատկացրել ենք 100 մլն դոլար եւ հույս ունենք, որ կկարողանանք եւս մի քանի տասնյակ միլիոն ծախսել ուկրաինացի զինծառայողների ուսուցման համար»:

Միեւնույն ժամանակ, խոսելով Ուկրաինայի ֆինանսատնտեսական օգնության մասին, ամերիկացի պաշտոնատարներն ընդգծել են, որ այն պետք է ստացվի բազմաթիվ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից: «Մենք ինքներս չենք կարող այն ապահովել բավարար ծավալով: Կպահանջվի ԱՄՀ-ի եւ եվրոպացիների մասնակցությունը»,- նշել է Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]