Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատրաստ է Ռիոյի Օլիմպիական խաղերի թալիսմանը

Պատրաստ է Ռիոյի Օլիմպիական խաղերի թալիսմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի խաղերից 1,5 տարի առաջ ներկայացվել է խաղերի թալիսմանը, որն իր մեջ կրում է բրազիլական ֆլորայի և ֆաունայի տարրեր:

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի թալիսմանը դեղին գազանիկ է, որը միևնույն ժամանակ հիշեցնում է կապիկի և թութակի: Խորհրդանիշի ընտրության ժամանակ ավելացվել են նաև ծաղիկներ և բույսեր: Մինչ Ռիոյի խաղերը, բրազիլացիները դեռ պետք է նաև անուն հորինեն թալիսմանի համար: Ընտրությունը կկատարվի Օբա-Էբա, Տիբա-Տուկի, Էսկինդիմ անունների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2016 թվականի օգոստոսին: 31-րդ ամառային խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները կկայանան լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Աշխարհի շուրջ 10,500 մարզիկներ կվիճարկեն 306 զույգ մեդալներ:  

  



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]