Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-18. Հետաքրքրաշարժ և խոր ստեղծագործություններ

 «Նոր գիրք»-18. Հետաքրքրաշարժ և խոր ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վրեժ Իսրայելյան, «Վաղ, թե ուշ» 


Արդի հայ գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի`արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գիրքն ամփոփում է նրա տարբեր տարիների ստեղծագործությունները: Այն ներառում է նաև մի շարք անտիպ գործեր: Գիրքը հրատարակել է «Լուսակն»-ը:

 

Ժամանակակից գրականություն

Վահրամ Սահակյան, «Վարձու ինքնասպաններ»


Ժամանակակից ստեղծագործող Վահրամ Սահակյանն իր նոր՝ «Վարձու ինքնասպաններ» գիրքը գրել է 4 ամսում: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են:  Գիրքը մարդկանց մասին է, որոնք տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ ինքնավերանում են: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Թարգմանական գրականություն

Յունաս Յունասսոն

 «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»


Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր հավաքույթի, որը չէր ցանկանում, որ սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու մամուլը: Սակայն, ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը… 
Դուրս գալով (հողաթափերով) ննջասենյակի պատուհանից` ծաղկի մարգի վրայով Ալանը դիմում է փախուստի: Եվ այդպիսով սկսվում է նրա չարաճճի և անհավանական ուղևորությունը` հանցագործությամբ, սպանություններով, դրամով լիքը ճամպրուկով և անիրազեկ ոստիկանության ուղեկցությամբ: Ալանի փախուստի պատմությանը զուգահեռ բացահայտվում է նրա անցյալը` մի կյանք, որի ընթացքում նրա մատը խառն է եղել XX դարի մի քանի նշանակալից իրադարձությունների` հետին պլանում… Թարգմանությունը` Արծվի Բախչինյանի, Աշխեն Բախչինյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

 

Մանկապատանեկան գրականություն

Չարլզ Դիքենս, «Օլիվեր Թվիստ»


Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը` օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]