Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը կմասնակցի «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին

Արմեն Աշոտյանը կմասնակցի «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան 
գործընթացի հետազոտողների համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով նոյեմբերի 24-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, պատվիրակության կազմում են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի տեղակալ Սամվել Ավետիսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Ռուբեն Մարկոսյանը:

Համաժողովին Հայաստանը մասնակցելու է որպես համակազմակերպող երկիր: Միջոցառմանը քննարկվելու են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր: Համաժողովի ընթացում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա զեկույցով` Բոլոնյան գործընթացի համատեքստում մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրոպական Բարձրագույն կրթական տարածքի ապագայի վերաբերյալ: Համաժողովին կմասնակցեն Բոլոնյան գործընթացի անդամ երկրների կրթության նախարարներ, ոլորտի քաղաքականության մշակողներ և հետազոտողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]