1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբ է կայացել

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբ է 
կայացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպել են ֆլեշմոբ, որին մասնակցել է 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ից, երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմել են անմոռուկը` 100-րդ տարելիցի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են Ոստայնի և «ՅուՔոմ»-ի համագործակցության արդյունքում:

 «Պատահական չէ ընտրված օրը: 1920թ. հենց նոյեմբերի 22-ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը»,- իր խոսքում ասել է Ոստայնի  նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Աշխարհով մեկ ցրված և այս անգամ Ոստայնի կանչով Բուդապեշտում հավաքված հայ երիտասարդները հաստատակամ էին, որ նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության և հայ ժողովրդից խլված իրավունքների վերականգնման օրը:

Ֆլեշմոբին իրենց մասնակցությունն են բերել Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած «Y-work for Peace» համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացել են այլազգի երիտասարդներ:

Ոստայնը, որպես միջազգային ՀԿ, հիմնադրվել է 2006 թվականին և այսօր միավորում է հայկական 32 կազմակերպություն 18 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]