Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մրցախաղի 11-րդ տուրում Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Գրոսմայստերները կատարեցին 45 քայլ, որի հետո հնդիկ շախմատիստ Վիշի Անանդը հանձնվեց: Այս հաղթանակից հետո Կարլսենը հավաքեց 6,5 միավոր, և ինչպես մեկ տարի առաջ էր` դարձավ աշխարհի չեմպիոն:

Կարլսենը ծնվել է 1990թ նոյեմբերի 30-ին Նորվեգիայում։ Աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկն է (կոչմանն արժանացել է 13 տարեկանում)։ Շախմատային աշխարհի հետ նրան ծանոթացրել է հայրը, երբ նա ընդամենը հինգ տարեկան էր։ Իսկ ավելի լուրջ Կարլսենը սկսել է զբաղվել շախմատով 8 տարեկանում։ Նա գրքեր էր կարդում, մասնակցում տարբեր մրցաշարերի, օրական 2-3 ժամ զբաղվում է արագ շախմատով ինտերնետում։ 2004 թ արդեն իսկ մասնագետները նրան տեսնում էին աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]