Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեռլինում կառուցվող միջազգային օդանավակայանը 2017-ից շուտ չի բացվի

Բեռլինում կառուցվող միջազգային օդանավակայանը 2017-ից շուտ չի բացվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մայրաքաղաքում Վիլլի Բռանդտայի անունով կառուցվող Բեռլին-Բռանդեբուրգ միջազգային նոր օդանավակայանը կբացվի 2017-ի կեսից ոչ շուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Bild am Sonntag պարբերականը` վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված կառուցապատման մասին փաստաթուղթը: Օդանավակայանի տնօրինության ծրագրով շինարարական բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն 2016թ. հոկտեմբերի 28-ին, որին հաջորդելու է օդային նավահանգստի փորձարկման վեցամսյա փուլը:  «Այնուամենայնիվ, նախատեսված 2017թ.-ին անգամ օդանավակայանը չի գործարկվի, ինչը պայմանավորված է շինարարության դանդաղ տեմպերով»-, նշում է պարբերականը:  

Օդանավակայանի շինարարությունն սկսվել է 2007թ.-ին, կենտրոնական մասնաշենքին` 2008-ին: Նախատեսվում է, որ Բեռլին-Բռանդեբուրգը տարեկան հնարավորություն կունենա ընդունել և ճանապարհել 25 մլն ուղևորի և եվրոպական խոշոր օդանավակայանների համար լուրջ մրցակից կդառնա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]