Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում և Իրաքում զոհվել է ԻՊ-ի շարքերում կռվող մոտ 60 գերմանացի

Սիրիայում և Իրաքում զոհվել է ԻՊ-ի շարքերում կռվող մոտ 60 գերմանացի

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Իրաքում զոհվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մոտ 60 քաղաքացի, որոնք կռվել են «Իսլամական պետության» շարքերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է Դաշնային խորհրդի Սահմադրության հարցերով պատասխանատու Հանս-Գեորգ Մաասեն:

Գերմանիայից Սիրիա և Իրաք մեկնած իսլամիստների թիվը վերջին տվյալներով կազմում է 550-ից ավելին: Նրանից մոտավորապես վաթսունը սպանվել են կամ ինքնասպանություն են գործել, մոտ ինը քաղաքացի ահաբեկչություն է իրականացրել` զոհաբերելով նաև ինքն իրեն: «Դա իսլամական քարոզչության տխուր հաջողությունն է»,-նշել է Հանս-Գեորգ Մաասեն:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի, ԻՊ-ի 16 ահաբեկիչների թվում կան երկու ֆրանսիացիներ, որոնք մասնակցել են ամերկացի պատանդ Փիթեր Քեսիգոմի և տասնհինգ սիրիացի ռազմագերիների մահապատժի իրականացմանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ երկու հանցագործների ինքությունն արդեն պարզվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]