Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դոնբասից Խարկով է ուղևորվել մալազիական Boeing-ի բեկորները տեղափոխող գնացքը

Դոնբասից Խարկով է ուղևորվել մալազիական Boeing-ի բեկորները տեղափոխող 
գնացքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի մարզի Տորեզ քաղաքի Պելեգաևկա կայարանից դեպի Խարկով է ուղևորվել հուլիսին կործանված մալազիական Boeing-ի բեկորները տեղափոխող գնացքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Խարկովից այն ուղևորվելու է Նիդեռլանդներ: Գնացքն ուղեկցում են Նիդեռլանդների անվտանգության խորհրդի 15 մասնագետներից կազմված խումբը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, հոլանդացի մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև վեց աշխարհազորայիններ:

Ինքնաթիռի բեկորները հավաքվել են Գրաբովո, Ռասսիպնոյե և Պետրոպավլովկա գյուղերի մոտակայքից, բեկորները տեղափոխվում են 11բաց, մեկ փակ վագոններով, ևս մեկը ուղևորատար վագոն է, որտեղ տեղավորվել են մասնագետները, ԵԱՀԿ ներկայացուցիչները և աշխարհազորայինները:

Ինչպես ավելի վաղ հայտնել են ԴԺՀ-ի տրանսպորտի և կապի նախարարությունից, աշխարհազորայինները գնացքն ուղեկցելու են մինչև Յասինովատայա կայարան, որտեղ այն իրենց հսկողության տակ կվերցնեն ուկրաինացի ուժայինները:

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Boeing-ը ավիավթարի է ենթարկվել հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում: Ինքնաթիռի բոլոր  298 ուղևորները մահացել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]