Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների

Սեյրան Օհանյանը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության 
ստորաբաժանումների զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ: Զորամասի շարահրապարակում հատուկ նշանակության զորամասի զինանձնակազմին ողջունել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Շնորհավորելով բոլոր հետախույզներին մասնագիատական տոնի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի տարիներին, փաստել է, որ այսօր էլ հատուկ նշանակության ստորաբաժանումները լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները և օրըստօրե կատարելագործում մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Տոնական միջոցառումը շարունակվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով:

Միջոցառման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառյության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շար սպաների և ժամկետային զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով և շնորհակալագրերով: Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան:

Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ զորատեսակի շարքերում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]