Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԲ-ը դիմել է հատուկ գործողության` հաշվի առնելով ադրբեջանական կողմի բանականության իսպառ բացակայությունը. Արմեն Սարգսյան

ՊԲ-ը դիմել է հատուկ գործողության` հաշվի առնելով ադրբեջանական կողմի 
բանականության իսպառ բացակայությունը. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի կողմից «հերքել է» հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԼՂՀ պաշտպանական բանակի հատուկ գործողության լուրը, մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։ Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նկատել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրառման մեջ Սարգսյանը նշել է. «Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։

Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել: ՊԲ-ը դիմել է հատուկ գործողության` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը` ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։

Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի»։

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12¬-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու ևդրանից բխողխնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուներիմասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]