1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը հումանիտար օգնություն կուղարկի Ուկրաինայի արևելք

Ռուսաստանը  հումանիտար օգնություն կուղարկի Ուկրաինայի արևելք

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հերթական հումանիտար օգնությունը կուղարկի Ուկրաինայի արևելք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը:

«Հաջորդ հումանիտար օգնության շարասյունը Ուկրաինայի արևելք կհասցնի շինանյութեր, որոնք անհրաժեշտ են փլված ենթակառուցվածքների վերականգման համար, էներգամատակարարման համակարգեր, ինչպես նաև առաջին անհաժեշտության պարագաներ և սննդամթերք»,- ասել է նա:

Նոյեմբերի 16-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 70 ավտոմեքենաներ Դոնեցկ և Լուգանսկ են հասցրել 450 տոննա հումանիտար օգնություն: Բեռի հիմնական մասը կազմել են շինանյութերը  և վառելիքը:

Օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 16-ը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 7 ավտոշարասյուներով Դոնեցկ և Լուգանսկ է հասցվել 8000 տոննա հումանիտար օգնություն՝ սնդամթերք, ջուր, սպիտակեղեն, էլեկտրակայաններ, ջրի ֆիլտրման կայաններ, դեղորայք և վառելիք:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]