Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունական «Aegean Airlines»-ը մուտք է գործում հայկական շուկա

Հունական «Aegean Airlines»-ը մուտք է գործում հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական «Aegean Airlines» ավիաընկերությունը հաջորդ տարվանից կսկսի ավիաչվերթներ կազմակերպել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Ինչպես հաղորդում է հունական «Neos Kosmos» ամսագիրը, «Aegean Airlines»-ը հաջորդ տարի ավելացնելու է չվերթների ուղղությունները և այդ քաղաքների թվում է նաև Երևանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2015 թվականի ամառավանից ավիաընկերությունը չվերթներ կկազմակերպի  դեպի Երևան, Հելսինկի, Թուլուզ, Դովիլ, Մեց, Վալետտա, Ամստերդամ, Պաֆոս, Տալլին, Օսլո, Թեհրան, Դուբրովնիկ և այլ քաղաքներ:

Հայաստանի կառավարությունը 2013 թվականից սկսել է վարել «Բաց երկնքի» քաղաքականություն, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]