Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սարսափելի սպանությունները համակել են Ադրբեջանը

Սարսափելի սպանությունները համակել են Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում վերջին օրերին սարսափելի սպանություններ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Գարադաղլը գյուղում սեփական տանը տանջահարությամբ սպանվել են 80-ն անց ամուսիններ` Թահիր եւ Սոնա Մամեդովները: Դեռեւս հայտնի չէ տարեց ամուսինների սպանության պատճառը:

Կայքը հայտնում է, որ նման սարասափելի սպանություն 7 օր առաջ կատարվել էր Գյորանբոյի Սաֆիքուրդ գյուղում: Այդտեղ գազանաբար սպանվել էին մի ընտանիքի 7 անդամներ: Սպանությունը որսորդական հրացանով եւ նռնակի պայթեցմամբ կատարել էր Ռաֆիգ Հուսեյնովը: Վերջինս հյուր եկել Դիլբեզեր Մամեդավային եւ սպանել նրա ընտանիքի բոլոր անդամներին: Նոյեմբերի 3-ին նույն գյուղում կախվելով ինքնասպանություն էր գործել Ռաֆիգ Հուսեյնովի եղբայրը` Աֆիգ Հուսեյնովը: Այդ տեսարանին ականատես նրա հայրը սրտի կաթավծից տեղում մահացել էր:

Կայքը հայտնում է, որ երկու օր առաջ Բաքվում բանտից դուրս եկած մի դատապարտյալ փողոցի մեջտեղում օրը ցերեկով սպանել էր երկու ամուսինների:

Ադրբեջանական ANSPRESS հեռուստաալիքը հայտնել է, որ  Ադրբեջանի Շաքի քաղաքում նյոեմբերի 21-ին քաղաքացի Վյուգար Զամանովը աշակերտների աչքի առաջ կտրել է նրանց ուսուցչուհի եւ իր նախկին կին Վալիդա Զամանովայի վիզը: Նա մտել է դպրոց եւ սպանել կնոջը հենց դաս անցկացնելու ժամանակ: Երեխաների ճչոցներից դասարան մտած ուսուցիչներին հաջողվել է հանցագործին թույլ չտալ կտրել կնոջ գլուխը:

Ադրբեջանում ինքնասպանությունների թվի աննախադեպ աճն ու երկիրը համակած սպանությունները դարձել են այդ երկրի խորհդարանում այս շաբաթ անցկացված քննարկումների գլխավոր թեմաներից մեկը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2014 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 220 ինքնասպանության դեպք է գրանցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]