Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Շիրակ» ակումբի ղեկավարությունը մեծ սպասումներ ունի թիմից

«Շիրակ» ակումբի ղեկավարությունը մեծ սպասումներ ունի թիմից

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շիրակ»-ը զբաղեցնում է  երրորդ հորիզոնականը: Այս ցուցանիշը չի գոհացնում թե՛ ակումբի երկրպագուներին և թե՛ ղեկավարությանը:   Թեև ակումբն այս տարի իրեն չի հասցերել դրսևորել այնպես, որ արդարանցնի երկրպագուներին, բայց ակումբի նախագահ Արման Սահակյանն «Արմենպրես»-ին վստահեցրեց, որ թիմը դեռ իրենը կասի: «Դեռ սկիզբն է, բայց, անշուշտմենք ավելի մեծ սպասումներ ունեինքԴեռ ժամանակ կա վերականգնելու այդ սպասումները: Այս պահին առաջնությունում երրորդ տեղում ենք, որը մեզ չի բավարարում: Կարծում եմ, մեր ներուժն ավելին է, փորձենք մեր դիրքերը բարելավվել ձմեռային արձակուրդներից հետո»,-նշեց Արման Սահակյանը:

Խոսելով ոչ այնքան բարձր ցուցանիշների մասին՝ ակումբի նախագահը նշեց, որ պատճառը ակումբի որոշ ֆուտբոլիստների այլ ակումբներ տեղափոխվելն է: «Շատ ֆուտբոլիստներ մեր մոտից գնացին տարբեր բարձր առաջնություններ:   6-7 առանցքային ֆուտբոլիստ է գնացել, դրա պատճառով մի քիչ թուլացել ենք, դա բնական է, բայց մյուսները պետք է իրենց մեջ ուժ գտնեն, որպեսզի լրացնեն մյուսների տեղը»,-ավելացրեց Արման Սահակյանը:

ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոյեմբերի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում հանդիպում է անցկացնում  Ուլիսի հետ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]