1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեյլա Յունուսի վիճակը կալանավայրում կտրուկ վատացել է. փաստաբան

Լեյլա Յունուսի վիճակը կալանավայրում
 				    կտրուկ վատացել է. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը բանտում կտրուկ վատացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էլչին Ղամբարովը:

Նրա խոսքով` Յունուսի մոտ լյարդի քայքայման պրոցես է սկսել, նա ճնշման լուրջ տատանումներ ունի եւ կորցրել է ուժերը` խրոնիկական թերսնման պատճառով: Ձերբակալության օրվանից Յունուսը 10 կգ քաշ է կորցրել:

Յունուսի փաստաբաններից Ռամիզ Մամեդովը նրանից վերցված անալիզների արդյունքների մասին պաշտոնական հարցում է ներկայացրել Քրեակատարողական հաստատությանը, սակայն, ղեկավարությունը հրաժարվել է գրանցել հարցումը, ինչն օրենքի կոպիտ խախտում է, հայտնել է ինքը` փաստաբանը:

Լեյլա Յունուսը տառապում է շաքարախտի ծանր տեսակով, եւ հուլիսին ձերբակալությունից հետո նա համապատասխան բուժում չի ստանում: Կալանավայրում հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների պատճառով նրա վիճակը շարունակաբար վատանում է:

Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են իրավապաշտպանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու մասին միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ դիմումները:

Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա

արժանացել է նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի անվան պարգեւի, ով 2003 թվականի օգոստոսի 19-ին զոհվել է Իրաքում պայթյունի հետեւանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]