Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման տեսանյութը

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման 
տեսանյութը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը պարտադրված է եղել դիմելու հատուկ գործողության, որպեսզի ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադաձնի: Մեկնաբանելով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և երկուսի մասունքները հատուկ գործողության միջոցով հետ վերադարձնելը` այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: «Ադրբեջանը բոլոր կազմակերպություններին մերժել է, նաև չի թույլատրել այնտեղ դիտարկումներ անցկացնել: Հակառակը, անընդհատ փորձել է կրակի տակ պահել այդ հատվածը և ինչու չէ, քանի որ ուղղաթիռը շատ մոտ է եղել իրենց դիրքին, նաև տարհանել դիակներին: Այդ բոլոր միջոցառումներն արդյունք չեն տվել և մենք պարտադրված ենք դիմել հատուկ գործողությունների, իսկ Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները դրանք իրականացրել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Մովսես Հակոբյանը: Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ ուղղաթիռը խփվել է նոյեմբերի 12-ին և մինչև վերջին ժամանակներս հայկական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մինսկի խմբին, որպեսզի թույլատրեն զննելու կործանված ուղղաթիռի տեղը և պարզել անձնակազմի ճակատագիրը:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականությանիսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդիկողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխողխնդիրներ լուծելու հատուկ նշանակությանգործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքումդեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները ևուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվելէ հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]