Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայում առկա խնդիրները կապում են սահմանադրության հետ

Թուրքիայում առկա խնդիրները կապում են սահմանադրության հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնդիրների մեծ մասը, որոնք ներկայում կան Թուրքիայում, կապված են գործող սահմանադրության հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Kanal17 հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նա ասել է, որ 2015 թվականին Թուրքիայում նոր Սահմանադրություն կընդունվի, որը պետք է բավարարի ժողովրդի շահերը: Նրա խոսքով` նոր սահմանադրությունը կարեւոր է թուրք ժողովրդի համար:

Ըստ հեռուստաալիքի` Թուրքիայի նոր սահմանադրությունը պետք է ընդունվի 2015 թվականի հունիսի 14-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Ավելի վաղ նոր սահմանադրություն ընդունելու մասին հայտարարել էր այդ երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «Չնայած գործող սահմանադրության մեջ արված 100-ից ավելի փոփոխություններին, երկրի կառավարությունը չի կարողացել այն դարձնել ավելի ժողովրդավարական», -ասել է նա:

Թուրքիայում 2014 թվականի օգոստոսի 14-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո այդ երկրի ԱԳՆ նախկին ղեկավար եւ ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի դեմոկրատացման համար նոր սահմանադրություն է անհրաժեշտ ընդունել: Նրա խոսքով` նոր կառավարության նպատակը պետք է լինի ժողովրդավարական սահմանադրության պատրաստումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]