1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շարունակվում են Երևանի և Ստեփանակերտի փորձի փոխանակման ծրագրերը

Շարունակվում են Երևանի և Ստեփանակերտի փորձի փոխանակման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Ստեփանակերտի միջև կնքված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ստեփանակերտում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը:

Պատվիրակություն անդամները  հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային բյուջեին, գնումների գործընթացին, եկամուտների հաշվառման և գանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքի արտաքին, մասնավորապես, ամանորյա լուսային ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Երևանյան պատվիրակության անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու քույր քաղաքին ինչպես վերը նշված, այնպես էլ քաղաքային տնտեսությանն առնչվող մյուս ոլորտներում: Պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]