1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանաչների եւ ձախերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի փոխի Թուրքիայի պաշտոնական տեսակետը

Կանաչների եւ ձախերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի փոխի 
Թուրքիայի պաշտոնական տեսակետը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առաջադեմ Կանաչների եւ ձախերի կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է, որը բխում է ոչ միայն հայկական շահերից, այլ միևնույն ժամանակ դրական է անդրադառնում հենց Թուրքիա պետության վրա:  Տեսակետը թուրքագետ Գևորգ Պետրոսյանինն է: «Նման քայլը Թուրքիայի միջազգային իմիջի տեսանկյունից դրական է, որովհետև ընկալվում է որպես ժողովրդավարացման քայլ: Միաժամանակ Կանաչների եւ ձախերի կուսակցությունը Թուրքիայի ազդեցիկ ուժերի չէ եւ քաղաքական օրակարգ չի ձեւավորում: Սակայն այս քայլը կարող է նպաստավոր դառնալ, որպեսզի հասարակական ոլորտում նույնպես սկսվեն քննարկումներ, սակայն անիմաստ է ակնկալել, որ կուսակցության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կբերի Թուրքիայի քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների»,- ասաց նա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխանն Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան փաստը կօգտագործի աշխարհին ներկայացնելու, որ երկրում դրական փոփոխություններ են ընթանում, Թուրքիան գնում է ժողովրդավարացման ճանապարհով: «Թուրքիայի իշխանությունների եւ Կանաչների եւ ձախերի միջեւ կա տասնամյակների թշնամություն եւ  այս ճանաչումը չի կարողանա փոխել Թուրքիայի պետական հայացքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն սա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի երկրում գործող ձախակողմյան հայացքներ ունեցող այլ կուսակցությունները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց թուրքագետը:

Նոյեմբերի 7-9-ին Ստամբուլում կայացել է Թուրքիայի Կանաչներ եւ ձախերի կուսակցության համաժողովը, որից հետո, կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]