Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում գազանաբար սպանել են բասկետբոլի սերբ երկրպագուին

Թուրքիայում գազանաբար սպանել են 
     բասկետբոլի սերբ երկրպագուին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Եվրոպայի առանության թուրքական «Գալաթասարայ» եւ սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմերի միջեւ խաղից առաջ Ստամբուլում գազանաբար սպանվել է Սերբիայի ակումբի երկրպագուն: Թուրք մարդասպանները նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել: Վերջինս տեղում մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքերը հարձակվել են սերբ երկրպագուների խմբի վրա, ինչի արդյունքում նրանք չեն կարողացել մտնել դահլիճ եւ դիտել խաղը: Հանդիպման ժամանակ թուրքական ակումբի ֆանատները վանկարկել են. «Կոսովո, Կոսովո»:

«Մենք այժմ աշխատում ենք երաշխավորություն ստանալ, որպեսզի սերբ երկրպագուները բարեհաջող լքեն Թուրքիայի տարածքն ինչքան հնարավոր է շուտ», -ողբերգությունից հետո թուրք լրագրողներին հայտարարել է Ստամբուլում Սերբիայի հյուպատոս Զորան Մարկովիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]