Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի ազգային թիմի մասին

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի ազգային թիմի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիք է հայտնել Ռուսաստանի ազգային թիմի մասին: «Ես նոր եմ վերադարձել ազգային հավաքականից, թեպետ մի քիչ ընկճված եմ մեր թիմի անհաջողությամբ, սակայն գտնվում եմ լավ մարզավիճակում: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հավաքականին, ապա Ռուսաստանի հավաքականի առաջ բարձր նպատակներ են դնում, և քննադատությունը միշտ էլ կլինի: Թիմին հարկավոր է ժամանակ տալ, տղաները նորմալ տրամադրությամբ են վերադարձել ակումբ և պատրաստվում են հաջորդ խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

 Ռուսաստանի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ավստրայի հետ խաղում պարտվեց նվազագույն հաշվով: Իսկ Հայաստանի թիմը Պորտուգալիայի հետ խաղում արձանագրեց նույն ցուցանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]