Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զինեդին Զիդանի որակազրկումը հանվել է

Զինեդին Զիդանի որակազրկումը հանվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի մարզիչ, ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը շուտով կրկին կանցնի մարզչական աշխատանքի: Իսպանական մարզական դատարանը չեղյալ է արել Զիդանի որակազրկումը, որը ֆրանսիացին ստացել էր մարզչական համապատասխան որակավորում չունենալու պատճառով: «Ռեալ»-ի փաստաթղթերի համաձայն` թիմի պաշտոնական մարզիչը Սերխիո Սանչեսն է, իսկ Զիդանը նրա օգնականն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում են իսպանական պարբերականները:

Զիդանը երեք անգամ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Զիդանը «Ռեալ»-ի կազմում դարձել է Իսպանիայի, Չեմպիոնների լիգայի չեմպիոն:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]