Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պաղեստինի ղեկավարը կոչ է արել միջազգային քառյակին կանխել Իսրայելի հարձակումները

Պաղեստինի ղեկավարը կոչ է արել միջազգային քառյակին կանխել Իսրայելի 
հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 21  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային քառյակը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն անհապաղ պետք է միջամտեն մերձավորարևելյան հակամարտության մեջ՝ կանխելով իսրայելական հարձակումները պաղեստինցիների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը: Նա Իսրայելին մեղադրել է Ալ Աքսա մզկիթի վրա հարձակվելու, արաբների տների ավերման, պաղեստինցիների սպանության և Արևմտյան ափին հողերի բռնագրավման մեջ:

«Պաղեստինը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկում է խաղաղությունը վերականգնելու համար, սակայն Իսրայելի ագրեսիվ քայլերը կհանգեցնեն  բռնությունների, քաոսի, արյունահեղության  սաստկացմանը»,- հայտարարել է Մահմուդ Աբբասը:

Նա իրադարձությունների զարգացման բացասական զարգացման համար մեղադրել է Իսրայելի կառավարությանը:

Մահմուդ Աբասը կոչ է արել քառյակին օգնել Պաղեստինին` դառնալ միջազգային կազմակերպությունների անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]