Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսի և Իդլիբի 165 զինյալներ հանձնվել են իշխանություններին

Դամասկոսի և Իդլիբի 165 զինյալներ հանձնվել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 21  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի, մերձակա գյուղերի և Իդլիբի 165 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, իշխանություններն աշխատանքներ են տանում նրանց կենսակերպը կարգավորեÉու համար: Եվս 131 զինյալներ նոյեմբերի 18-ին Հոմսում և մերձակա գյուղերում նույնպես հանձնվել են իշխանություններին: Նախկին զինյալները պարտավորվել են չձեռնարկել հայրենիքի անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող քայլեր:

Սիրիական ռազմական աղբյուրները հերքել են տեղեկությունն այն մասին, որ զինված խմբավորումները հսկողություն են հաստատել Հալեպի հարավային գյուղերի վրա:

Սիրիական բանակը ԻՊ-ին պատկանող զենքեր է ոչնչացրել Հասաքեի արևելքում գտնվող Սաբաա Սուքուր շրջանում: Բացի այդ, Հոմսում կանխվել է զինյալների հարձակումը Ում Թաբաբիր ռազմական հենակետի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]