Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց Շիրակ հայրենակցական միավորման գրասենյակը

Գյումրիում բացվեց Շիրակ հայրենակցական միավորման գրասենյակը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բացվեց «Շիրակ» հայրենակցական միավորման գրասենյակը: 2001 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի նախաձեռնությամբ և նրա ղեկավարությամբ ու նրան համակիր շիրակցիներ՝ Մուրադ Մուրադյանի, Դոնարա Հարությունյանի, Արմեն Դարբինյանի և շատ ուրիշների համախմբման արդյունքում ստեղծված կազմակերպությունն անցած տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր` Գյումրիին և մարզի մյուս համայքներին առնչվող:

Միավորմանը հաջողվել է իր գաղափարի շուրջ համախմբել ոչ միայն  հանրապետության այլ վայրերում  բնակվող շիրակցիներին, մարզի համայնքների ղեկավարներին, այլ նաև նրանց, ովքեր ապրում են արտերկրում: Այս ողջ ընթացքում Շիրակի խնդիրներով զբաղվող  կազմակերպությունն իր գործունեությունը կանոնակարգել է Երևանից: Սակայն, ինչպես գրասենյակի բացման ժամանակ նշեց կազմակերպության ղեկավար Վարազդատ Ավոյանը, կազմակերպությունն ինչ որ արդեն արել է, դեռ շատ քիչ է ու շատ նոր ծրագրեր պետք է կյանքի կոչվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ ծրագրերը քննարկվեն նաև Գյումրիում:  «Ավելի արդյունավետ կլինեն Շիրակին վերաբերող քննարկումները նաև տեղում կազմակերպել և, բնականաբար, Գյումրիում պետք է ստեղծվեր այս մասնաճյուղը: Այստեղ կհավաքվեն ու քննարկումներ կկազմակերպվեն, և համայնքների ղեկավարների հետ միասին` այնուհետև, հանրապետական վարչության հետ միասին, կսկսեն աշխատել: Ստեղծելով այս մասնաճյուղը՝ մենք արդեն պետք է մտածենք մեր  ավելի արդյունավետ գործունեության մասին: Մեր նպատակը հանգամանքների բերումով շիրակից դուրս բնակվող շիրակցիներին միավորելն է այն խնդրի շուրջ, որը կնպաստի Շիրակի խնդիրների լուծմանը՝ դա կլինի մշակութային, սոցիալական, տնտեսական թե այլ ուղղվածության՝ միևնույն է: Մենք կշարունակենք կապի մեջ լինել արտերկրում բնակվող շիրակցների հետ, սակայն, նոր շնչառությամբ ենք շարունակելու աշխատել. այսուհետ ավելի մեծ ուշադրություն կդարձվի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշեց Վարազդատ Ավոյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]