Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՊ-ն հարձակվել է Ռամադի քաղաքի վրա

ԻՊ-ն հարձակվել է Ռամադի քաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 21  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» նոյեմբերի 21-ին կրակ է բացել Ռամադի քաղաքում կառավարությանը պատկանող շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մզկիթների բարձրախոսներով կոչ է ուղղվել իշխանություններին` քաղաք ուղարկել լրացուցիչ ուժեր: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ է իրականացնում Ռազմադի քաղաքի մերձակայքում:

Հարձակումը քաղաքի վրա սկսվել է գիշերվա ընթացքում: Ահաբեկիչները հսկողություն են հաստատել Շաջիրիա գյուղի վրա: Գյուղի մերձակայքում 12 ահաբեկիչներ են սպանվել:

Ռամադի քաղաքը գտնվում է Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Քաղաքը ԻՊ-ի հենակետերից մեկն է:  Ռամադիի կենտրոնական հատվածները շարունակում են մնալ կառավարական ուժերի հսկողության տակ, իսկ ծայրահեղականները վերահսկում են ծայրամասերը:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]