Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարարին Հայաստան է հրավիրել

Արմեն Աշոտյանը Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարարին Հայաստան է 
հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարար Նույեն Քուանը նոյեմբերի 21-ին ընդունել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էր «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերության հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Վահան Շաքարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված ջերմ և գործընկերային հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը` կողմերը կարևորել են համակողմանի համագործակցության հաստատման և խորացման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը նախարար Քուանին է ներկայացրել Հայաստանի ձեռքբերումները գիտության, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է նշված ոլորտների զարգացումը, որոնք 21-րդ դարում հանդիսանում են գիտելիքահեն տնտեսության հիմնասյունը` կարևոր դեր խաղալով հասարակության բարեկեցության ապահովման գործում:

Դեսպանը նախարարին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Նախարար Քուանը դեսպան Վարդանյանին է ներկայացրել վերջին տարիներին Վիետնամի ունեցած նվաճումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում` նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ պոտենցիալ` առաջարկելով Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի և ՀՀ իրավասու գերատեսչության միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել առկա ներուժը կյանքի կոչելու հարցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]