1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենը ողջունում է Հայաստանում գյուղատնտեսության առաջընթացը

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենը ողջունում 
է Հայաստանում գյուղատնտեսության առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-21-ը Իտալիա կատարած այցի ընթացքում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովի» աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարը ելույթ է ունեցել  համաժողովում՝ պարենի ապահովման և սովի դեմ պայքարի վերաբերյալ թեմայով: 

Նոյեմբերի 21-ին նախարար Կարապետյանին ընդունել է  ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան: Հանդիպմանը ներկա է գտնվել  Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Քննարկվել են կազմակերպության և Հայաստանի միջև գործող ծրագրերը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարար Կարապետյանը մանրամասն ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները և դրանց հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Գոհունակություն է հայտնվել մի շարք համատեղ ծրագրերի, մասնավորապես ձկնաբուծական տնտեսություններում ջրային պաշարների օգտագործման խնայող ռեժիմներ ներդնելու, ինչպես նաև հայկական խաղողի և ծիրանի գենետիկ ռեսուրսները պահպանելու նպատակով կոլեկցիոն այգիներ  հիմնելու վերաբերյալ:

Գլխավոր տնօրենը ողջունել է  գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը և իր աջակցությունը հայտնել փոքր գյուղական տնտեսությունների՝ կոոպերացիայի միջոցով միավորման ռազմավարությանը:

Նախարար Կարապետյանը գլխավոր տնօրենին հրավիրեց այցելել Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]