Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը սերտացնում է համագործակցությունը ՌԴ դատական կարգադրիչների ծառայության հետ

Հայաստանը սերտացնում է համագործակցությունը ՌԴ դատական կարգադրիչների 
ծառայության հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր  հանդիպել է  ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով նախարարի տեղակալին՝ Սազանովը նշել է, որ ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունները սերտ համագործակցում են:

Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալման համար, ներկայացրել է աշխատանքային այցի նպատակը  և հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:  Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարությունների  և վերջիններիս ենթակայությամբ  գործող 2 կարևորագույն կառույցների` դատական ակտերի հարկադիր կատարման և պատիժների կատարման ծառայություների հետ   համագործակցության գործուն մեխանիզմներ ներդնելը: Նախարարի տեղակալը հիմնականում անդրադարձել է արտադատական որոշումների կատարմանը,  համակարգում կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմների ներդրմանը, ինֆորմացիոն նորացված  տեխնոլոգիաների գործադրմանը: Կողմերն անդրադարձել են երկու երկրների անբողոքարկելի վարչական ակտերի կիրառման հարցերին, էլեկտրոնային համակարգերի առանձնահատկություններին:

Սուրեն Քրմոյաննն ու Սերգեյ Սազանովը խոսել են  համակարգի խնդիրներից,  համաձայնելով, որ նույնատիպ խնդիրների լուծումը համատեղ  ջանքերով ավելի արդյունավետ կլինի: Անդրադարձել  են դատական կարգադրիչների դեմ վերադասության կարգով նախարարություն բերված բողոքների քննության կարգին:

Եվրասիական տնտեսական միության անդամակցման շրջանակներում կողմերը կարևորել են  համագործակցության առավել սերտացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության օպերատիվ փոխանակման հնարավորության հեռանկարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]