1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարլսեն-Անանդ չեմպիոնական մրցախաղի 10-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Կարլսեն-Անանդ չեմպիոնական մրցախաղի 10-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 10-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 10-րդ պարտիայում խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան երկար ընթացք չունեցավ և ավարտվեց 32-րդ քայլին: Գրոսմայստերները կիսեցին միավորը: Այժմ Կարլսենն ունի 5,5, իսկ Անանդը` 4,5 միավոր:

Մրցախաղը անցկացվում է Սոչիի օլիմպիական խաղերի համար կառուցված լրատվական կենտրոնում` Սև ծովի ափին: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նախորդ մրցախաղում Մագնուս Կարլսենը հաղթել է Անանդին 6,5-3,5 հաշվով: Այդ մրցախաղը կայացել էր Հնդկաստանի Չենայ քաղաքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]