Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեծապես գնահատում են Համաշխարհային մաքսային կազմակերպություն հետ փոխգործակցությունը

Հայաստանում մեծապես գնահատում են Համաշխարհային մաքսային 
կազմակերպություն հետ փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից` ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն: Նա հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայաստան-Համաշխարհային մաքսային կազմակերպություն երկարամյա փոխգործակցությունը և շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ մեր երկրին օժանդակության ու ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում շահագրգիռ համագործակցության համար:

Կունիո Միկուրիան գոհունակությամբ է արձանագրել, որ մաքսային գործի բոլոր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների առումով Հայաստանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, և առաջընթացն ակնհայտ է: Նա ընդգծել է հատկապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման, սահմանային անցակետերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, օրենսդրության կատարելագործման և այլ ուղղություններով հաջողությամբ ընթացող աշխատանքները, որոնց արդյունքները, Կունիո Միկուրայի հավաստմամբ, զգալի են, և իր ներկայացրած հաշվետվության մեջ դրանք բարձր են գնահատվել:

Նա նշել է, որ տեղյակ է նաև Համաշխարհային բանկի 2014թ. «Doing Business» վարկանիշային աղյուսակում արձանագրված դրական տեղաշարժի մասին, ինչին նպաստել է Հայաստանի հարկային և մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահի հետ քննարկել է նաև ՀՀ մաքսային ծառայության ոլորտի մարտահրավերներն ու բարեփոխումներին ուղղված հետագա ծրագրերը՝ այդ համատեքստում կարևորելով մաքսավոր-գործարար համագործակցությունը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական ջանքերը, որոնք, նրա համոզմամբ, ավելի մրցունակ կդարձնեն Հայաստանի տնտեսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]