Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտին է մոտենում Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը

Ավարտին է մոտենում Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզադահլիճում շարունակվում են հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության առաջնության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտերը: 

49 կգ քաշային կարգում «Օլիմպիական հերթափոխի քոլեջի» սան Արտյոմ Ալեքսանյանը համառ պայքարում հաղթեց «Հայաստան մարզական միությունը» ներկայացնող Դավիթ Սարգսյանին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Այս քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Հարություն Հարությունյանի նկատմամբ:

52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Կիսաեզրափակչում Կորյունը հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին , իսկ Նարեկ Աբգարյանը ուժեղ գտնվեց Բարեղամ Հարությունյանի հետ պայքարում:

Անակնկալ գրանցվեց 56 կգ քաշային կարգում: Երիտասարդ Էրիկ Պետրոսյանը համառ պայքարում հաղթեց Հայաստանի չեմպիոն Հենրիկ Մոքոյանին, Արսեն Պողոսյանն էլ առավելության հասավ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ:

60 կգ քաշային կարգում Սամվել Բարսեղյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց գյումրեցի Ժորա Համազարյանին: Արթուր Վարդանյանն էլ պարտության մատնեց Արթուր Ներսիսյանին:

64 կգ քաշային կարգում «Օլիմպիական հերթափոխի քոլեջի» սան Արթուր Քիրաջյանը առավելության հասավ Վահե Սարգսյանի նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովն էլ ուժեղ գտվեց Շավարշ Սողոյանի հետ պայքարում:

Հետաքրքիր պայքար է սպասվում 69 կգ քաշային կարգի եզրափակչում: Այստեղ միմյանց հետ մրցելու են այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները` Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը, ովքեր այսօր հաղթեցին իրենց մրցակիցներին:

75 կգ քաշային կարգի եզրափակչում գլխավոր մրցանակի համար կպայքարեն դինամոյական Արթուր Սարգսյանը և Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակչում Սարգսյանը հաղթեց գյումրեցի Գագիկ Բոյանին, իսկ Հովհիկյանը առավելության հասավ Արեստակ Ալոյանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Երեկ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև 81 կգ քաշայիններ Նիկոլ Արությունովը և Վազգեն Շահվերդյանը, 91 կգ քաշայիններ Ռաֆայել Սիմոնյանն ու Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև գերծանր քաշայիններ Մելքոնյան եղբայրները: Վաղը՝ նոյեմբերի 22-ին կկայանան եզրափակիչ մենամարտերը: Եզրափակիչների սկիզբը` 12:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]