1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Ճշմարիտյանը հանձնարարեց ուսումնասիրել ոսկեգործների առաջարկությունները

Կարեն Ճշմարիտյանը հանձնարարեց ուսումնասիրել ոսկեգործների 
առաջարկությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկեգործության և հարակից ոլորտներում որակյալ կադրերի պահանջարկ կա: Այս մասին նշեցին ոսկեգործության, ժամագործության, ադամանդագործության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ: Նշյալին ի պատասխան` նախարարը հայտնեց, որ աշխատողներին մոտիվացնելու համար, առաջին հեթին, պետք է բարձր աշխատավարձ առաջարկել:

Քննարկումների նպատակը ոլորտներում առկա խնդիրների վերհանելն ու դրանց լուծումներ առաջարկելն է` լուծումներ, որոնք, հնարավորության դեպքում, ՀՀ կառավարությունը կիրագործի:

«Երևանի ոսկերչական գործարան-1. Գնոմոն» ՓԲԸ տնօրեն Էմիլ Գրիգորյանը ներկայացրեց դաշտի իրենց ուսումնասիրությունը, մասնավորապես, խոչընդոտող հանգամանքները: Մասնավորապես, նա հարկման նոր մեխանիզմների առաջարկ ներկայացրեց, ըստ որի, հումքի արժեքը պետք է չհարկվի: Լսելով նրա առաջարկը` նախարարը հղեց հետևյալ հարցը. «Այսինքն` եթե նոր արտադրանքի մեջ 15 տոկոսն է աշխատանքը, 85 տոկոսը հումքն է, միայն 15 տոկոսից հարկվի», որին հնչեց «այո» պատասխանը: «Այստեղ ավելի հետաքրքիր է մրցակից երկրներում այդ մեխանիզմների ուսումնասիրությունը` հատկապես այն երկրներում, որտեղ դուք իրացնում եք ձեր ապրանքը. պետք է ամեն ինչ նայենք համեմատության մեջ: Առաջարկը գրանցվեց, մեր մասնագետները կուսումնասիրեն նաև միջազգային փորձը մեկ շաբաթվա ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Հաջորդ խնդիրը, ըստ ոսկեգործի, վերաբերում է թանկարժեք մետաղների գնմանն ու հարկմանը: Նախարարը նշեց, որ այդ խնդիրը ևս ուշադրության  կենտրոնում կպահեն:

Բացի այդ, առաջարկվեց ոսկու Դորեի համաձուլվածքի որոշ մասը Հայաստանում իրացնելու համար արտոնություններ տալ արտադրողներին, ինչը կօգնի հենց ոսկեգործներին: Քանի որ Դորեի համաձուլվածքի արտահանումն ավելի նպաստավոր է, քան տեղական շուկայում իրացումը, արտադրողները նախընտրում են արտահանել իրենց ապրանքը: Այդ պատճառով առաջարկվեց հավասար պայմաններ ստեղծել թե' Հայաստանում իրացման, թե' արտահանելու դեպքում:

Քննարկման ժամանակ իրենց ընկերությունների արտադրական ծավալների, աշխատակիցների ու գործունեության ըթնացքում առաջացող խնդիրների մասին տեղեկություններ հայտնեցին նաև հանդիպմանը մասնակից այլ գործարարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]