1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքի թեմի առաջնորդը բարձրաձայնել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների առջև ծառացած մարտահրավերների մասին

Իրաքի թեմի առաջնորդը բարձրաձայնել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների առջև 
ծառացած մարտահրավերների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն Ուելսի արքայազն Չարլզի հետ հանդիպմանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում քրիստոնեության առջև ծառացած մարտահրավերներին և  ահազանգել է դրանց մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է  Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում է  ունեցել  հայ համայնքի հետ:
Միջոցառմանը մասնակցել են աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Եկեղեցում կայացած հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Իր ելույթում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շեշտել է արքայազն Չարլզի և Հայաստանի ու հայության միջև առկա բարեկամական կապերի նշանակությունը:

Արքայազն Չարլզը հանդես է եկել ուղերձով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]