Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահն այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ցուցահանդես

Նախագահն այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել և հաջողություններ է մաղթել երևանյան ֆորումին, որի նպատակն է՝ վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, քննարկել բնագավառի արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները, նախանշել փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման հնարավորություններն ու հեռանկարը: Սերժ Սարգսյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելը և լսել ֆորումի նպատակների իրագործման ուղղությամբ հանդիպման մասնակիցների ծրագրերն ու առաջարկությունները:

Սերժ Սարգսյանն այնուհետև դիտել է «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. հայացք XXI դարից» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մ.Ի. Գլինկայի անվան թանգարանի՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հազվադեպ հրատարակություններ, լուսանկարներ, անձնական և բեմական իրեր, որոնք պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի ողջ կյանքի, գործունեության, ստեղծագործական համագործակցության և մեծ բարեկամության, ինչպես նաև նրանց արվեստի դերի ու նշանակության մասին համաշխարհային և, մասնավորապես, ռուսական երաժշտական արվեստի զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]