Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոտայքի մարզպետի նորանշանակ օգնականները գործունեություն կծավալեն մարզի 4 տարածաշրջաններում

Կոտայքի մարզպետի նորանշանակ օգնականները գործունեություն կծավալեն մարզի 4 
տարածաշրջաններում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը տեղեկատվություն է ներկայացրել մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների կողմից տարվող աշխատանքների և խնդիրների վերաբերյալ: Մարզային փրկարարական վարչության պետն անդրադարձել է այս ասպարեզում կազմակերպվող գործընթացներին, առաջիկա ծրագրերին և մարզի համայնքների կողմից համապատասխան գործառույթների իրականացման մանրամասներին:

Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման  և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետն անդրադարձել է մարզի  համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքներին և գործընթացի կազմակերպման ընթացքում արձանագրված ընդհանրական բնույթի  թերացումներին:

Մարզխորհրդի օրակարգի շրջանակներում 2014թ. գյուղատնտեսական տարին է ամփոփել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը` մանրամասնելով տարվա ընթացքում մարզում իրականացված բերքահավաքի և աշնանացանի աշխատանքների կատարման ցուցանիշներն ու հիմնական իրողությունները: Մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների և առաջիկա անելիքների մասին մարզի խորհրդի անդամներին ամփոփ տեղեկատվություն է տրամադրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը:

Մարզխորհրդի նիստում քննարկվել է նաև մարզում իրավախախտ անչափահասների հետ տարվող կանխարգելման աշխատանքների, այս ասպարեզում հիմնական գործառույթներ ունեցող կառույցների համագործակցության և առկա խնդիրների վերաբերյալ հարցը, որը ներկայացրել է մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսյանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանը մարզի խորհրդի նիստի օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարել  մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2014թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ և ներկայացրել համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշներն ըստ տարբեր հարկատեսակների:

Մարզպետ Արամ Հարությունյանը մարզի խորհրդի նիստի ավարտին ներկայացրել է նաև մարզպետի նորանշանակ խորհրդականներ և օգնականներ Դավիթ Իվանյանին, Անդրանիկ Գևորգյանին, Արտակ Գրիգորյանին և Ավետիք Բադալյանին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալելու համապատասխանաբար մարզի Հրազդանի, Եղվարդի, Չարենցավանի ու Աբովյանի տարածաշրջաններում: Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները` Արամ Հարությունյանը կարևորել է օրակարգային հարցերի քննարկման և վերլուծության արդյունքում նախանշված հրատապ գործընթացների ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]