Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մատս Հյումելսը չի պատրաստվում լքել «Բորուսիա»-ն

Մատս Հյումելսը չի պատրաստվում լքել «Բորուսիա»-ն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի պաշտպան Մատս Հյումելսն անդրադարձել է այն լուրերին, որ ինքն առաջիկայում պատրաստվում է փոխել ակումբը: «Լուրերն այն մասին, թե ես լքելու եմ «Բորուսիա»-ն, հաճախակի են տարածվում: Սակայն ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել նրանց վրա: Հիմա ես չեմ մտածում ակումբը փոխելու մասին: Իմ խնդիրն այժմ նրանում է, որ ինչքան հնարավոր է շուտ վերադառնամ մեկնարկային կազմ և օգնեմ թիմին կարգավորելու մրցաշարային աղյուսակում ստեղծված խնդիրը: Մենք դեռ ժամանակ ունենք ինչ-որ բան փոխելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյումելսի խոսքերը մեջբերում են գերմանական ԶԼՄ-ները:

Վերջին շրջանում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը հետաքրքվել էր Հյումելսի ծառայություններով:  Իսկ Բունդեսլիգայում «Բորուսիա»-ն այժմ 15-րդ տեղում է 10 միավորով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]